ԱՄՆ-ն ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից․ Պետդեպ

Միացյալ Նահանգները ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Պրահայում տեղի ունեցած հանդիպումից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք ոգևորված ենք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից, և մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի ջանքերը՝ խթանելու համապարփակ խաղաղ գործընթացը։ Մենք հատկապես գոհ ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացից։ Այս առաքելությունը երկու կողմերի միջև վստահություն ստեղծելու ներուժ ունի և շարունակում է խթանել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Պրահայում հոկտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, որին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ընդունվել է հայտարարություն, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Մեկնաբանել