Մեծամորի ԱԷԿ-ի ռեակտորը կարող է շահագործվել առնվազն մինչև 2039 թվականը, որից հետո Հայաստանը չի հրաժարվելու ատոմային էներգիայից, ավելին` կարող է կառուցել առավել հզոր ատոմակայան: Այս համոզմունքն է հայտնում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ նոր ԱԷԿ կառուցելու քննարկումներ են ընթանում ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ, որն առաջարկել է կառուցել երկու էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 000-1 200 մեգավատ հզորությամբ:
0:00 – ՄԱԳԱՏԷ-ի գլավոր տնօրենի գնահատականը՝ հայկական ԱԷԿ-ին
2:07 – Մեծամորի ԱԷԿ-ը կարող է շահագործվել առնվազն մինչև 2039 թվականը
5:27 – Հայաստանը կառուցելու է նոր ատոմակայան
7:51 – Հայաստանում կարող է կառուցվել միանգամից երկու էներգաբլոկ
11:00 – Երկու էներգաբլոկի կառուցումը շուրջ 10 մլրդ դոլարի ներդրում է պահանջում
14:26 – Ապագա ատոմակայանի էլեկտրաէներգիայի սակագնի մասին
16:19 – Խորհրդային Հայաստանում կրկնակի ավելի էլեկտրաէներգիա էր սպառվում
18:10 – Էլեկտրաէներգիայի սպառմամբ Հայաստանը կհասնի խորհրդային ժամանակների պիկին