Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 210 անշարժ գույք

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 25 անձանցից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 33 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 40 միլիարդ դրամ: