Ադրբեջանը կրակ է բացել արևելյան դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի ՊՆ-ն։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: