Վերջին շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, մահացել է 9 մարդ

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 4 214 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Դրական է եղել կատարված թեստերի 16,5 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 1 251 մարդ, գրանցվել մահվան 9 դեպք։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1 116 քաղաքացի։

Մեկնաբանել