Եռամսյա հավաքների զորակոչը իրականացվում է իրավունքների կոպիտ խախտումներով. Թագուհի Թովմասյան

Հայաստանում եռամսյա հավաքների զորակոչն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով․ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ծանուցումներն ուղարկվում են, ու հաջորդ օրն իսկ պահանջում են քաղաքացուն ներկայանալ։ Մինչ այդ քաղաքացին չի կարողանում անգամ բուժզննություն անցնել։ Մարդիկ չեն կարողանում իրենց տարրական կենցաղային հարցերը ապահովել ու նոր գնալ՝ կատարելու սեփական ռազմական պարտքը»,- ասաց պատգամավորը։

Նա նաև խոսեց դիրքերի կահավորման հարցի մասին. «Մենք դիրքերում ունենք կահավորանքի խնդիրներ, դրանք ի վերջո պետք է լուծվեն։ Մենք չենք կարող հավերժ բողոքել բոլորից, բայց ինքներս չհասկանալ, որ Հայաստանի իշխանությունը չի անում անհրաժեշտ քայլեր երկրում կահավորված առաջնագիծ ունենալու համար։ Պատճառները կարող են տարբեր լինել, բայց մենք գործ ունենք արդյունքի հետ, որը գոհացուցիչ կամ բավարար չէ»,- նշեց Թովմասյանը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել