Կցանկանայի, որ Ռոբերտ Դե Նիրոն մարմնավորեր իմ հերոսի կերպարը

Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի համանուն թիմի առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը ծավալուն հարցազրույց է տվել Sovsport-ին, որի մի հետաքրքիր հատվածը ներկայացնում ենք մեր ընթերցողին:

Ոմանց համար Հոլիվուդում հայտնվելը երազանքներիգագաթնակետն է, իսկ Դուք այնտեղից տեղափոխվեցիք դանիական«Ռանդերս»:

-Յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ հասկանում է, որ իրեն դրսևորելու համար հարկավոր է ուժերը փորձել Եվրոպայում: Առանց երկմտելու գնացի Դանիա: Ես շատ եմ սիրում Լոս Անջելեսը, բայց ի՞նչ է Հոլիվուդը: Ընդամենը մի շրջան և գրություն լեռան վրա:

Եվ կաբրիոլետներով ընթացող աստղեր…

-Կանգնած էի լուսաֆորի տակ: Շրջվեցի, տեսնեմ կողքի մեքենայի ղեկին Անջելինա Ջոլին է: Բազմիցս հանդիպել եմ հոլիվուդյան աստղերին: Տարօրինակ զգացողություն է. սովորել ենք նրանց հեռուստացույցով տեսնել, ոչ թե սուպերմարկետում առևտուր անելիս: Մյուս կողմից թեթևություն ես զգում, երբ հասկանում ես, որ նրանք էլ մեր նման սովորական մարդիկ են:

-Գուցե և Դուք սովորական եք, բայց Ձեզ հետ իսկական հոլիվուդյանժպիտ եք բերել: Պրեմիեր լիգայում ուրիշ ոչ ոք այդպես չի ժպտում:

-Այ քեզ, հետաքրքիր է (ծիծաղում է):

Ռուսաստանում նման բաներն աչք են ծակում:

-Թվում է` այստեղ բոլորը փոքր-ինչ լարված են, ինչ-որ տարօրինակ մտահոգություններ ունեն: Չեմ էլ պատկերացնում` ինչի հետ է դա կապված:

Վերադառնալով Հոլիվուդին` եթե Ձեր մասին ֆիլմ նկարահանեին,ո՞ւմ կնախընտրեիք գլխավոր դերում:

-Ռոբերտ Դե Նիրոյին, միանշանակ (ժպտում է): Նա իմ սիրած դերասաններից է: Միայն թե մտավախություն ունեմ, որ նրանից կարգին ֆուտբոլիստ դուրս չի գա, այնպես որ երևի հրաժարվեմ այդ մտքից. ֆուտբոլի մասին ֆիլմ, իսկ գլխավոր հերոսն ընդհանրապես ֆուտբոլ խաղալ չգիտի: Ոչ, այդպես չի լինի:

Մեկնաբանել