Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը»,- ասված է հաղորդագրությունում։