Տարածքային ամբողջականության ճանաչումը չի ենթադրում Արցախը Ադրբեջանի կազմում․ Տարոն Հովհաննիսյան

Պրահայի հանդիպմանն ընդունված հայտարարությունը որևէ հստակություն չի մտնցում՝ անգամ տարածքային ամբողջականության ճանաչման հարցում, նշում է «Օրբելի» կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ հայկական կողմի ամբողջականության ընդունումը պարտադիր չէ ենթադրի Արցախը Ադրբեջանի կազմում: Փորձագետը նկատում է, որ Բաքուն ցանկանում է հնարավորինս արագ հասնել «խաղաղության պայմանագրին»՝ շեշտելով, որ անգամ դրա պարագայում Ադրբեջանը չի դադարեցնելու Հայաստանի տարածքների օկուպացիան: