Իրանում երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Սյունիքում՝ 2-3 բալ ուժգնությամբ․ ԱԻՆ

Իրանում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Սյունիքում՝ 2-3 բալ ուժգնությամբ, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:37-ին Իրանի Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ։ Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել