Ադրբեջանը կրակել է ՀՀ զինված ուժերի դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմից կորուստներ չկան

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Հայկական կողմից կորուստներ չկան:

Մեկնաբանել