ԵՄ-ն այսօր որոշում կկայացնի հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու վերաբերյալ

Հոկտեմբերի 11-ին Եվրամիության անդամ երկրները կքննարկեն հայ-ադրբեջանական սահման քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցը, հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Հայ-ադրբեջանական սահման քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը պետք է ընդունվի անդամ երկրների կողմից, այդ հարցը կքննարկվի Քաղաքական և անվտանգության հանձնաժողովում»,- Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում նշել է Կլաարը։

***

Քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների քառակողմ հանդիպման ընթացքում։

«Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- ասված էր հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում։

Մեկնաբանել