Պատերազմը ոչ միայն հայ քաղաքական մտքի, այլև կինեմատոգրաֆի ձախողման արդյունք էր․ Վահան Զանոյանի ու Ջիվան Ավետիսյանի զրույցը

«Ապագա գործերի նախարարության» հերթական զրույցի շրջանակում գրող, հրապարակախոս, տնտեսագետ Վահան Զանոյանը կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ զրուցում է արդի տեղեկատվական պատերազմում ֆիլմի դերի, ֆիլմի միջոցով Արցախի կերպարը փոխելու, պատմության մեր վարկածը աշխարհին շիտակ պատմելու կարևորության և ռեժիսորի ապագա ծրագրերի մասին։ «2020 թվականի պատերազմը ոչ միայն հայ քաղաքական մտքի, այլև կինեմատոգրաֆի ձախողման արդյունք էր։ Երեսուն տարում մենք պետք է լավագույնը ստեղծեինք և պատմեինք Արցախի մասին ամբողջ աշխարհին»,- ասում է կինոռեժիսորը։ Նրա համոզմամբ՝ մեզ բոլորիս պակասում էր համընդհանուր գիտակցությունը, որ անհրաժեշտ է խոսել այդ մասին։ «Արխային էինք․ թիկն էինք տվել և ննջում էին հաղթանակից հետո»,- նկատում է կինոռեժիսորը։

Մեկնաբանել