Ադրբեջանը կրակել է ՀՀ զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի․ ՊՆ

Ադրբեջանը կրակել է սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է»,- գրել է նա։

Թորոսյանի տեղեկացմամբ՝ ներկայում իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանել