«Սուրմալու»-ի պայթյունից հետո միակողմանի փակված Քրիստափորի փողոցում երթևեկությունը վերականգնվել է

«Սուրմալու»-ի պայթյունից հետո միակողմանի փակված Քրիստափորի փողոցում երթևեկությունը վերականգնվել է, հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

««Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ: Հոկտեմբերի 12-ից Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը»,- տեղեկացնում է Սարդարյանը։

***

Oգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել էր 16 քաղաքացի։ «Սուրմալու»-ում պայթել էր հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Մեկնաբանել