Ջերմուկի հատվածում ադրբեջանական առաջխաղացումը՝ ըստ արբանյակային լուսանկարների

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ներխուժումն ու հարձակումները Հայաստանի տարածքի վրա տեղի ունեցան մի քանի հիմնական ուղղությամբ, որոնցից ամենաուժգինը Ջերմուկի հատվածում էր։ Արբանյակային թարմ լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս Ադրբեջանի զինուժի առաջխաղացումը այդ ուղղությամբ։ Sentinel-2 արբանյակների արած լուսանկարներում հստակ երևում են ադրբեջանցիների կառուցած նոր ճանապարհահատվածներն ու իրականացրած ինժեներական որոշ աշխատանքները։ Դրանց մանրամասն ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե Ջերմուկի հատվածում Հայաստանի տարածքի որ մասն է գտնվում Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։ Հատկանշական է, որ սեպտեմբերի 16-ին Ջերմուկում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժը խմբերով և … Continue reading Ջերմուկի հատվածում ադրբեջանական առաջխաղացումը՝ ըստ արբանյակային լուսանկարների