Սիսիանում քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագրի» անդամը

Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից հետո Սիսիանում կայացած ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Հակոբջանյանը։

Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էր 3 թեկնածու, որոնցից որևէ մեկը չկարողացավ առաջին փուլով ստանալ ավագանու ձայների մեծամասնությունը։ ՔՊ-ի ներկայացուցիչը քաղաքապետ ընտրվեց երկրորդ փուլով։

Լուսանկարում՝ Սիսիանի նորընտիր քաղաքապետ Արմեն Հակոբջանյանը։

Սիսիանում մոտ 20 տոկոս ձայն հավաքած «Ապրելու երկիր» կուսակցությունը չէր մասնակցում ավագանու առաջին նիստին։

Սեպտեմբերի 25-ին Սիսիանում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր ամենից շատ քվեները՝ 34,57 տոկոս։ Միանձնյա համայնքային իշխանություն ձևավորելու համար, սակայն, կուսակցությանը անհրաժեշտ էր հավաքել ձայների 50 և ավելի տոկոսը։

Սիսիանում ընտրողների ձայները բաշխվել էին հետևյալ համամասնությամբ՝

«Մեկ Հայաստան» – 979 (8,26 %)

«Քաղաքացիական պայմանագիր» – 4 093 (34,57 %) – Արմեն Հակոբջանյանի թեկնածությունը

«Աշխատանք և արդարություն» դաշինք – 2 693 (22,74 %) – Հայկ Առաքելյան

«Զարգացող համայնք» դաշինք – 570 (4,8 %)

«Ապրելու երկիր» – 2 307 (19,48 %) – ներկա չէ

ՀՅԴ – 403 (3,4 %)

«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն – 794 (6,7 %)

Մեկնաբանել