Վարազատ Համբարձումյանի արվեստանոցը գտնվում է քաղաքի բանուկ հատվածներից մեկում, սակայն քչերն են հետևում այս փոքրիկ տաղավարում եռացող աշխատանքներին:
Խաչքարի վարպետը
-
Ադրբեջանը միտումնավոր է դիրքավորվել հակաիրանական ճամբարում․ Արմեն Պետրոսյան
Մերձավոր Արևելքում կամ Հարավային Կովկասում տևական խաղաղության մասին խոսելը միամտություն է․ նման կարծիք է հայտնում տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում: Նա անդրադառնում է Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին շրջանում աճող լարվածությանը, ինչպես նաև վերլուծում այդ գործընթացում Իսրայելի դերը: Անդրադառնալով Արցախի խնդրին՝ փորձագետը շեշտում է, որ ներկայում բացի Ռուսաստանից որևէ երկիր չի կարող զսպել Ադրբեջանին նոր ագրեսիայի դիմելու հարցում:
-
ՏԻՄ ընտրություններ Սիսիանում․ դիտորդները խախտումներ են արձանագրել
Մարտի 26-ին Սիսիանում ՏԻՄ ընտրություններ էին։ 2022-ի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրությունների արդյունքներով ոչ մի ուժ չհավաքեց անհրաժեշտ 51 տոկոսը, և ընտրությունները հետաձգվեցին մինչև այս տարվա մարտ: Երեք քաղաքական ուժերից ձայների մեծամասնությունը հավաքեց «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արմեն Հակոբջանյանը։ Դիտորդներն ահազանգում են ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին։
-
«Փառուխ 2». Ալիևը սեղմում է օղակը Արցախի շուրջ
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը քննարկում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտ-Լիսագոր այլընտրանքային ճանապարհին իրականացված նոր սադրիչ գործողությունը, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ։
-
Արցախում ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիների ուղղությամբ
Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին: Այդ մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել: Ըստ աղբյուրի՝ ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
-
Հունվար-փետրվարին Հայաստանի տնտեսության ակտիվությունն աճել է 11%-ով
2023-ի փետրվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 10,9%։ Փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ի աճը կազմել է 11,3%: Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ հաշվետու ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. ծառայություններ՝ 23,5%, ներքին ապրանքաշրջանառություն՝ 18%, շինարարություն՝ 13,2%, արդյունաբերություն՝ 1%։ Նույն ժամանակահատվածում 0,2%-ով նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Արտաքին առևտրաշրջանառությունը 2023-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 77,7%-ով՝ հասնելով 2,5 մլրդ դոլարի։ Հայաստանից արտահանումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 96,4%-ով՝ կազմելով 994,4 մլն դոլար։ Ներմուծումը գերազանցել է 1,5 մլրդ դոլարը՝ գրանցելով 67,4% աճ։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022-ին՝ 2021-ի համեմատ Հայաստանի […]
-
Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում Ադրբեջանի առաջխաղացման փորձը կանխվել է
Մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։ Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Շուշի-Լիսագոր հատվածում։
-
Անի և Սիսիան համայնքների ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»
Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում մարտի 26-ին կայացած ՏԻմ ընտրություններում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Անի համայնքում ընտրելու իրավունք ունեցող 15 934 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 9 869 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 5 180 քվե, «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը ստացել է 3 134 քվե, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795 քվե, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է 744 քվե։ Սիսիան համայնքում ընտրելու իրավունք ունեցող 22 890 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 11 355 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7 325 քվե, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 2 553 քվե, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ստացել է 1 […]
-
Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի վրա․ Ռասմուսենի հոդվածը
Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը (2009-14 թթ.) և Դանիայի նախկին վարչապետը, հոդված է հրապարակել հեղինակավոր Project Syndicate կայքում՝ եվրոպական առաջնորդներին ու միջազգային հանրությանը կոչ անելով մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա։ «Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար»,- գրում է Ռասմուսենը։ «Եվրոպայի դռան շեմին՝ ուրիշ հակամարտություն» վերնագրված հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Ակնհայտորեն խախտելով 2020-ի հրադադարի համաձայնագիրը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և հերթական անգամ սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար: […]