ԱԽ քարտուղարը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարի հետ

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։

Հանդիպմանը Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան: Նա ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից և «Երևանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ վերոնշյալ հարցի շրջանակներում»։

Ըստ հաղորդագրության՝ Գրիգորյանն ու Վիննիկովը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը։ «Նաև նախանշվել է զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները»,- տեղեկացնում են գրասենյակից։