Ռաֆայել Նադալը հրաժարվեց նաև Ամերիկայի բաց առաջնությանը մասնակցելուց

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալը հրաժարվել է մասնակցել Ամերիկայի բաց առաջնությանը, որը մեկնարկում է օգոստոսի 27-ին։ Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը հղում կատարելով Associated Press գործակալությանը։

Նշվում է, որ նման որոշման պատճառ է հանդիսացել Ռաֆայել Նադալին արդեն մի քանի ամիս շարունակ անհանգստացնող ծնկի վնասվածքը։ Հիշեցնենք, որ հենց այդ վնասվածքի պատճառով էլ Նադալը հրաժարվեց մասնակցել Օլիմպիական խաղերին, ինչպես նաև Ցինցինատիի Մասթերսին։

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել