Հայաստանին ներկայացվել են խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրեր՝ հիմնված 5 սկզբունքների վրա․ Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրեր՝ հիմնված ավելի վաղ ներկայացված հինգ սկզբունքների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է ադրբեջանական Trend գործակալությունը։

Բայրամովի խոսքով՝ հայկական կողմը ժամանակ է խնդրել փաթեթին ծանոթանալու համար։

«Մենք տեղեկություն չունենք, թե հաջորդ հանդիպման ժամանակ Հայաստանը որևէ կերպ կարձագանքի այդ հարցի, թե լրացուցիչ ժամանակ կպահանջվի։ Սակայն, ընդհանուր առմամբ, կան մի քանի ուղղություններ, որոնցով առաջ շարժվելը կարևոր է մեզ համար։ Բոլոր հանդիպումների ընթացքում առաջին հերթին քննարկվում են խաղաղության պայմանագրի, հաղորդակցությունների բացման, սահմանազատման թեմաները։ Ադրբեջանը ներկայացնում է արդեն հայտնի սկզբունքները և առաջ է տանում այդ ուղղությամբ աշխատանքը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

***

ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հոկտեմբերի 11-ին հայտնել էր, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։

Մեկնաբանել