Հինգերորդ գումարտակի դատական գործը․ 400 անփորձ զինվոր՝ առանց հրամանատարի ու կապի միջոցի

2020-հոկտեմբերի 9-ին Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի զինծառայողները (դատաքննության ընթացքում խոսվում է մինչև 400 զինծառայողների մասին, այդ թվում՝ զինվորների ու սպաների) տեղափոխել են Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի մարտական դիրքեր։ Հաջորդ օրը սկսվել է հարձակումը։ Ադրբեջանական դիվերսիոն խմբերին հետ շպրտելու համար անտառային բարդ տեղանքում են հայտնվել ոչ ավել ոչ պակաս ուսումնական գումարտակի նորակոչիկներ։ Նրանցից շատերը, եթե ոչ գերակշիռ մեծամասնությունը, մեկ կամ երկու ամսվա զինծառայողներ էին, անգամ մեկ փամփուշտ կրակած չեն եղել, իսկ որոշներն անգամ զինվորական երդում չէին տվել։ Վկաներից մի քանիսի խոսքով՝ նրանցից տուն է վերադարձել 150-ը։ Հիմա դատարանում քննվում է այս գործը, ամբաստանյալի աթոռին ընդամենը մեկ սպա … Continue reading Հինգերորդ գումարտակի դատական գործը․ 400 անփորձ զինվոր՝ առանց հրամանատարի ու կապի միջոցի