Իշխանությունը հղում է անում զիջումների, որոնք երբեք չեն եղել. Լևոն Գևորգյան

«Տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է միջպետական հարաբերություններում ուժի գործադրման միջոցով տարածքային տիտղոսի փոփոխության արգելքին: Այն որևէ կապ չունի առանձին խմբերի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության հետ: ՄԱԿ-ի արդարադատության դատարանն արձանագրել է, որ անկախության համար պայքարող ժողովուրդները տարածքային ամբողջականության սկզբունքը չեն ոտնահարում»,- նշում է միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:

Գևորգյանը հորդորում է այն ամենը, ինչն օբյեկտիվորեն համապատասխանում է իրականությանը, ինչը բխում է Հայաստանի շահերից տարանջատել այն ամենից, ինչը բխում է քաղաքական խմբերի շահերից, որոնք փորձում են իրենց թերացումներն արդարացնել՝ հղում անելով նախկինում կատարված ինչ-ինչ զիջումների, որոնք երբեք տեղի չեն ունեցել:

Մեկնաբանել