Աստանայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Ավելի վաղ արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 12-14-ը Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։