Դատախազությունը պահանջում է Միհրան Պողոսյանից բռնագանձել մոտ 11 մլրդ դրամի գույք և ակտիվներ

Դատախազության ներկայացրած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ, այս անգամ պահանջը վերաբերում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ Միհրան Պողոսյանին։

Մասնավորապես, Դատախազությունը պահանջում է Միհրան Պողոսյանից և նրան փոխկապակցված յոթ անձանցից բռնագանձել ՀՀ-ում գտնվող 15 անշարժ գույք և 3 տրանսպորտային միջոց, որոնց միջին շուկայական արժեքն ավելի քան 3,5 մլրդ դրամ է։ Անշարժ գույքերից 2-ը Երևանում անհատական բնակելի տներ են, 1-ը՝ ավտոտնակ, 12-ը՝ հասարակական նշանակության տարածք։

Գլխավոր դատախազությունը մտադիր է բռնագանձել Պողոսյանի կողմից Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 մլն դրամ փոխառությունների և այլ պարտքերի պահանջի իրավունքը, 456 մլն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 6 մլրդ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։

Մեկնաբանել