ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան․ Լավրով

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան։ Դրա համար անհրաժեշտ է Հավակաքական անվտանգության խորհրդի որոշումը։ Այս մասին Tass գործակալության հաղորդմամբ հոկտեմբերի 12-ին Ղազախստանում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է գումարվի ՀԱՊԿ նախագահի կողմից:

«Նախագահող երկիրն այժմ Հայաստանն է, ուստի հենց ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք նման առաքելությանը պաշտոնապես հավանություն տալ, այն կկարողանա անցնել աշխատանքի»,- ասել է նա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Իր հերթին Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է դիտորդներ, սակայն նման հանդիպում դեռ համաձայնեցված չի եղել։ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի նման նստաշրջան անցկացնել օնլայն ռեժիմով:

Արարատ Միրզոյանը այս օրերին աշխատանքային այցով Աստանայում է և մասնակցում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Մեկնաբանել