Կառավարությունը 40 մլն դրամ կհատկացնի դատախազությանը՝ ապօրինի գույքերի փորձաքննության համար

Ապօրինի ծագում ուենցող գույքերի բռնագանձման գործերով փորձաքննությունների նպատակով 2022-ի համար հատկացված միջոցներն արդեն սպառվել են ու կառավարությունը մտադիր է այս նպատակով ևս 40 միլիոն դրամ հատկացնել Գլխավոր դատախազությանը։ Կառավարությունը հոկտեմբերի 13-ի նիստում ընդունեց համապատասխան որոշումը։

Ըստ որոշման հիմնավորման՝ 2022-ի համար նախատեսված էր 14,5 միլիոն դրամ փորձաքննությունների նպատակով, որն ամբողջությամբ սպառվել է, մինչդեռ փորձաքննության ենթակա 340 անշարժ գույքի ու 50 տրանսպորտային միջոցների հետ կապված կան քրեական գործեր։

Մեկնաբանել