Հոկտեմբերի 28-31-ը կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթաժողով

Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 28-31-ը Երևանում կկազմակերպվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով և դրա կազմակերպմանը կուղղվի 309 միլիոն դրամ։

Հայաստան-Սփյուռք գործակցության վերջին համահայկական համաժողովն անցկացվել է 2017-ին, իսկ 2020-ին հետաձգվել՝ կորոնավիրուսի պատճառով։ Այս տարվա գագաթաժողովին մասնակցելու են 600 անձ, աշխարհի 45 երկրներից։

«Գագաթնաժողովը կունենա 8 պանելային քննարկում, 17 համաժամանակյա նիստ, 2 ազատ ձևաչափով քննարկում, փակման և բացման արարողություններ: Խոսքով հանդես կգան ավելի քան 100 հրավիրյալ բանախոսներ 12 երկրներից: Քննարկվելու են Հայաստանի անվտանգային, արտաքին, ներդրումային քաղաքականություններին, ազգային բրենդին և փափուկ ուժին, Սփյուռքի կրթական, հայապահպանական, ինքնակազմակերպման խնդիրներին, երիտասարդական կառույցների հզորացմանը և ակադեմիական ներուժի ներգրավմանը վերաբերող հարցեր»,- նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։

Գագաթաժողովը կազմակերպվելու է մեկ անձից գնման ընթացակարգով։

Մեկնաբանել