Չափազանց կարևոր է Պրահայի հայտարարությունը հենց Եվրամիության մոնիտորինգային խումբ գործուղելու մասով: Սա նշանակում է, որ այստեղ այլևս ռուս-թուրքական հարաբերությունները չեն ակտուալ, և գետնի վրա հայտնվում են նոր լուրջ խաղացողներ․ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը։ Նա կարծում է, որ մոնիտորինգային խմբի ժամանումը սկիզբն է և կարող է վերածվել տարածաշրջանում ԵՄ մշտական ներկայության, եթե հայկական կողմը կարողանա արդյունավետ դիվանագիտական աշխատանք իրականացնել:
0:00 – Հայաստանը շատ քիչ հնարավորությունի ազդելու ԼՂ գործընթացի վրա
2:52 – ԵՄ-ի և ԱՄՆ-ի ակտիվացումը հնարավորություն է Հայաստանի համար
6:26 – ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի՞ Ադրբեջանի նկատմամբ
10:58 – ԵՄ մոնիտորինգային խումբը չափազանց կարևոր է
14:12 – Ռուսաստանը Հայաստանի վրա ազդեցության նոր լծակներ է փնտրում
15:55 – Ինչպե՞ս կարձագանքի Իրանը ԵՄ մոնիտորինգային խմբի ներկայությանը
19:49 – Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը հնարավո՞ր է
22:29 – Ռուսաստանը որպես դաշնակից իրեն չարդարացրեց