- Թուրքիան Վրաստանին կտրամադրի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող զրահափոխադրիչներ
- Վրաստանում տեղի են ունեցել վրաց-թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ
- Վրաստանում 1,8 միլիոն տարեկան ատամ են հայտնաբերել
-
Կոռուպցիան, կազինոներն ու կառավարության խոստումները. «Շաբաթվա ֆեյքերը»
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում պատմում է, թե կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղադրույքների ոլորտի վերաբերյալ կեղծ պնդումների մասին։
-
Ադրբեջանում հերթական ընդդիմադիր գործիչն է ձերբակալվել
Իսմի Աղաև, OC Media Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամներից մեկին ձերբակալել են՝ ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով։ Օրխան Բախիշլին ձերբակալվել է հինգշաբթի։ Նույն օրը Բաքվի Խաթայի շրջանային դատարանը նրան ենթարկել է 30-օրյա վարչական կալանքի։ Բախիշլիի մայրը՝ Քամալա Ռահիմլին, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նախորդ օրը Բախիշլիին լուսանկարել էր մի ոստիկան՝ Բախտիյար Հաջիևի դատավարությունից հետո հարցազրույց տալիս։ Հաջիևը ձերբակալվել էր դեկտեմբերի 9-ին խուլիգանության մեղադրանքով և վերջին 25 օրվա ընթացքում հացադուլ էր անում։ Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հայտնել է, որ վերջին տասը օրվա ընթացքում կալանավորվել է իր կուսակցության ևս երեք անդամ։ Քերիմլին դատապարտել է ձերբակալությունները և մեղադրել Ադրբեջանի կառավարությանը՝ վարչական կալանքը որպես […]
-
Սարսանգի հնարավորությունները սահմանափակ են․ Արցախն այս շաբաթ
Սարսանգի հնարավորությունները սահմանափակ են։ Գազը միացրեցին, դպրոցները վերաբացվեցին։ Հռոմի պապը հիշեց մեզ։ Մեծ Բրիտանիան կաջակցի 350 000 ֆունտ ստեռլինգով։ Աշխատանքը կորցրած անձանց աջակցություն կտրամադրվի։ Հինադրամները ժամանակավորապես կդադարեցնեն տոկոսների և տույժերի հաշվեգրումը։ Սերմերի տեղափոխման հետ կապված աշխատանքներ են իրականացվում: Արցախի արտգործնախարարը նամակներ է ուղարկել դեսպաններին։ Ընտանիքները միավորվում են Կարմիր խաչի և խաղաղապահների միջնորդությամբ։
-
«Դարի հիվանդությունը», ցուցանիշներն ու կանխատեսումները
Մահվան երկրորդ ամենատարածված պատճառն աշխարհում և Հայաստանում քաղցկեղն է։ Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանում կանանց շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղային հիվանդությունը կրծքի քաղցկեղն է, երկրորդ տեղում՝ արգանդի վզիկի։ Աշխարհում քաղցկեղային հիվանդությունների 40 տոկոսը բուժելի և կանխարգելելի է, այդ թվում՝ կրծքի և արգանդի վզիկի քաղցկեղը, սակայն Հայաստանում խնդիր է հետազոտության ցածր դիմելիությունը։
-
Բայդենը Պուտինին առաջարկած է եղել Ուկրաինայի 20 տոկոսը՝ դադարեցնելու պատերազմը․
Ամերիկյան Newsweek հանդեսը, վկայակոչելով շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթը, գրում է, որ անցյալ տարեվերջին ԱՄՆ-ը Մոսկվային ու Կիևին խաղաղության պլան է առաջարկել, որը երկուսի կողմից էլ մերժվել է։ Newsweek-ի հրապարակած հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Սպիտակ տունը և Կենտրոնական հետախուզական վարչությունն (ԿՀՎ) արձագանքել են հոդվածին, որ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Ուկրաինայի տարածքի հինգերորդ մասը՝ դադարեցնելու շարունակվող պատերազմը՝ որպես նախագահ Ջո Բայդենի անունից ներկայացված խաղաղության ծրագրի մաս: ԿՀՎ-ի մի պաշտոնյա Newsweek-ին ասել է, որ շվեյցարական գերմանալեզու Neue Zürcher Zeitung թերթի հրապարակման պնդումները, որ Բըրնսը հունվարին գաղտնի մեկնել էր Մոսկվա և Սպիտակ տան անունից խաղաղության առաջարկ ներկայացրել, «լրիվ […]
-
Թուրքիայում արևմտյան հյուպատոսությունների փակում, Եվրոպա չմեկնելու կոչեր
Հուլուսի Աքարը Կարսի զորավարժություններում խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի մասին Արևմտյան մի շարք պետություններ դադարեցրել են Ստամբուլում գործող իրենց հյուպատոսությունների աշխատանքները Թուրքիայի գլխավոր ընդդիմությունը հրապարակել է ճանապարհային քարտեզ․ հնարավոր անելիքները չեն շրջանցել նաև Հայաստանը
-
Նախիջևանի քրեակատարողական ծառայության պետը կալանավորվել է յուրացման մեղադրանքով
Իսմի Աղաև, OC Media Նախիջևանի քրեակատարողական ծառայության պետը ինքնավար հանրապետության վերջին բարձրաստիճան գործիչն է, որը կալանավորվել է յուրացման և կաշառակերության մեղադրանքով: Բաքվի դատարանը հունվարի 27-ին Թոֆիգ Հասանովի նկատմամբ խափանման միջոց է կիրառել չորս ամսվա նախնական կալանքը: Հասանովին կարող է սպառնալ մինչև 12 տարվա ազատազրկում, եթե նրա մեղքն ապացուցվի։ Նրան մեղսագրվող հափշտակության կամ կաշառքի չափերի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Հասանովի ձերբակալությունը վերջինն է Նախիջևանում ադրբեջանական իշխանությունների ակնհայտ բռնաճնշումների շարքում, ինչը խորացնում է ենթադրությունները, որ Բաքուն կարող է փորձել բարձր ինքնավարություն ունեցող էքսկլավն առնել իր անմիջական վերահսկողության տակ: Անցյալ տարեվերջին մի քանի բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվեց, այդ թվում՝ ինքնավար հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել […]
-
ԵՄ դիտորդները գալիս են՝ չնայած Մոսկվայի ու Բաքվի դժգոհությանը
Իր հեղինակային հերթական հաղորդմանը Էրիկ Հակոբյանն անդրադառնում է Հայաստանի 2023-ի պետական բյուջեին ու տնտեսական աճին; Արցախի շարունակվող շրջափակմանը և ԵՄ-ի՝ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշմանն ու դրա վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի դժգոհ արձագանքներին։