Թբիլիսիում պահանջում են քաղաքապետի հրաժարականը նորաբաց այգում երեխայի մահից հետո

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Թբիլիսիում պահանջում են քաղաքապետ Կախա Կալաձեի հրաժարականը՝ մայրաքաղաքի Վակե թաղամասի այգու շատրվաններից մեկում 13-ամյա աղջկա՝ էլեկտրահարվելու հետևանքով մահից հետո։

Հինգշաբթի երեք երեխա վնասվածքներ է ստացել նոր վերանորոգված այգու շատրվան մտնելուց հետո, որի բացումը Կալաձեն պաշտոնապես ազդարարել էր նախորդ օրը։ Երեխաներից մեկը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը, մյուսը դեռ ծանր վիճակում է։ Երրորդը դուրս է գրվել հիվանդանոցից։

Հաղորդվում է, որ երեխաներից մեկը մտել է ցայտաղբյուր՝ գնդակը վերցնելու համար, մյուս երկուսը էլեկտրահարվել են՝ փորձելով փրկել նրան:

Վակեի այգու վերանորոգումը սկսվել էր 2020-ի հոկտեմբերին և ավարտվել չորեքշաբթի՝ Կալաձեի մասնակցությամբ հանդիսավոր բացմամբ։ Կալաձեն պնդել է, թե նախագիծը ստուգվել է, և նշել, որ կապալառուն՝ «Գրին Սերվիս» ընկերությունն է պատասխանատու այգու աշխատանքների համար։

Ըստ Netgazeti-ի՝ 2014-ին ընկերության երկու խոշոր բաժնետերերը մեղավոր են ճանաչվել փողերի լվացման մեջ՝ 7,6 միլիոն դոլար արժողությամբ պետական մրցույթներում խարդախությամբ հաղթելու մեջ: Մեկը ազատ է արձակվել տուգանքի դիմաց, մյուսը՝ դատապարտվել երկու տարվա ազատազրկման։

Ներքին գործերի նախարարությունից OC Media-ին հայտնել են, որ հետաքննություն են սկսել անվտանգության կանոնների խախտման փաստով, ինչը հանգեցրել է մարմնական վնասվածքների։ Pirveli հեռուստաալիքը հինգշաբթի երեկոյան հայտնել էր, որ ընկերության բաժնետերերից մեկը՝ Լաշա Պուրցխվանիձեն, ձերբակալվել է։

Կալաձեի հրաժարականի կոչեր

Միջադեպից հետո ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչներ և իրավապաշտպաններ քաղաքապետին կոչ են արել հրաժարական տալ։ «Ողբերգության ողջ պատասխանատվությունը՝ քաղաքական, մարդկային, բարոյական, իրավական, կրում է քաղաքապետարանը և անձամբ Կախա Կալաձեն»,- ասվում է ընդդիմադիր «Ստրատեգիա Աղմաշենբելի» կուսակցության հայտարարության մեջ։

««Ստրատեգիա Աղմաշենբելին» պահանջում է, որ քաղաքապետ Կալաձեն չխուսափի պատասխանատվությունից և անհապաղ հրաժարական տա»։

Լիբերալ «Ամոթ» շարժման առաջնորդներից Գիգա Մակարաշվիլին Ֆեյսբուքում գրել է, որ «քաղաքապետը պետք է պատասխանատվություն ստանձնի»։ Իրավապաշտպան Թամարա Գուրչիանին նույնպես կոչ է արել Կալաձեին հրաժարական տալ՝ ասելով, որ «այժմ դա միակ ճիշտ բանն է»։

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ Կալաձեին մեղադրելով «կոռուպցիայի մարմնավորումը» լինելու մեջ։

«Որտեղ կա կոռուպցիա, ոչ միայն չեն պահպանվում անվտանգության նորմերը, այլև կատարված աշխատանքը հաճախ չի համապատասխանում նույնիսկ տարրական չափանիշներին»։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր և խորհրդարանի կրթության հանձնաժողովի նախագահ Գիորգի Ամիլախվարին միջադեպի համար սկզբում մեղադրել է երեխաների ծնողներին՝ ասելով, որ «երեխան պետք է խնամակալ ունենա՝ չգնալու այնտեղ, որտեղ շարունակվում էր վերակառուցումը»:

«Վրացական երազանքի» մի քանի պաշտոնյաներ ենթադրություն են արել, որ այգու վերանորոգումն ամբողջությամբ չի ավարտվել, իսկ քաղաքապետարանը իրենց կայքից և սոցիալական ցանցերից հեռացրել է բացման արարողության հետ կապված գրառումները:

«Պարզ է, որ բոլորը պատժվելու են օրենքով,- ասել է նա։- Իհարկե, դա ամենաբարդ թեման է, բոլորս էլ անհանգստացած ենք, դա մեծ պատասխանատվություն է բոլորի համար, և բոլորին կտրվի համարժեք պատասխան»։

Ավելի ուշ Ամիլախվարին ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել հանգուցյալի ընտանիքին։ Կալաձեն, մինչդեռ, լրագրողներին ասել է, որ հետաքննություն է սկսվել, և որ «բոլոր համապատասխան գերատեսչությունները ներգրավված են»։

«Պարզ է, որ բոլորը պատժվելու են օրենքով»,- ասել է նա։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուքյան գրառմամբ ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին՝ նշելով, որ «ողբերգության պատճառները կպարզվեն և կտրվի խստագույն պատասխան»։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես տեղի ունեցածի համար և ցավակցություն է հայտնել ընտանիքի անդամներին։

Մեկնաբանել