ԵՄ դիտորդական առաջին խումբը ժամանել է Երևան

ԵՄ առաքելության առաջին խումբը ժամանել է Երևան, այս մասին Թվիթերում հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Եվրամիության անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանքելու Հայաստանի խնդրանքին։ Եվրամիության առաքելության տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել հայ – ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը», – գրել է Կլաարը:

Մեկնաբանել