Պուտինը հրավիրել է Փաշինյանին և Ալիևին հանդիպել Ռուսաստանում

Լուսանկարը՝ արխիվային

Աստանայում հոկտեմբերի 14-նի ընթացող ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպել Ռուսաստանում, հայտնում է «ՌԻԱ Նոտոսվին»։

ՌԴ ղեկավարը «ոչ կոռեկտ և անընդունելի» է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանիուիլ Մակրոնի հայտարարությունը, թե Ռուսաստանն օգտագործում է ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար։

«Ես զարմացա՝ կարդալով Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։ Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղում»,- ասել է Պուտինը։

Մեկնաբանել