Դպրոցն առանց գրավիտացիայի․ ֆիզիկան ու քիմիան ուսուցիչ են փնտրում

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի տասնվեց դպրոցում չի դասավանդվում Քիմիա առարկան, տասնչորոսում՝ Ֆիզիկա։ Վերջին մի քանի տարիներին այս ցուցանիշները համարյա անփոփոխ են։ ԲՈՒՀ-երում ևս բնագիտամաթեմատիկական առարկաները ռեկորդային ցածր ցուցանիշներ են գրանցում։ Քիմիա մասնագիտությամբ Մանկավարժական համալսարան դիմած միակ ուսանողը չի հաղթահարել անցողիկ շեմը։ Այս պահին տվյալ մասնագիտությամբ սովորող երկու ուսանողներից մեկը զորացրվել է բանակից, մյուսը միացել է Սփյուռքի համար հայտարարված մրցույթի միջոցով։

Մեկնաբանել