Անհրաժեշտ է ստեղծել արագ արձագանքման խմբեր․ «Մեծն Տիգրանի» կամավորը՝ բանակի խնդիրների մասին

Ադրբեջանական վերջին հարձակման ընթացքում հայկական բանակը լիարժեք մարտի մեջ մտավ հակառակորդի հետ․ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նշում է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կամավոր Հովսեփ Ղազարյանը։ Սեպտեմբերի 14-ին նա եղել է Վարդենիսի ուղղության դիրքերից մեկում։ Ղազարյանի խոսքով՝ 7-9 հոգանոց դիրքերի վրա հարձակվել են 50-100 ադրբեջանական հատուկջոկատայիններ, ուստի բանակը պետք է ստեղծի արագ արձագանքման խմբեր, որոնք նման իրավիճակում օգնության կհասնեն դիրքապահներին ու հետ կմղեն հակառակորդին։

00։00 – Բացում

00։23 – Եռամսյա հավաքները 25-օրյա դարձնելու մասին

02։25 – 7 օրում մարտական հերթապահության պատրաստ լինելու մասին

04։51 – Նախքան պահեստազորին դիրքեր ուղարկելը պետության «տնային աշխատանքի» կատարման մասին

07։54 – Սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի հարձակման մասին

10։55 – «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի վարժանքների մասին

13։32 – «Մեկ դիրք, մեկ համայնք» ծրագրի մասին

15։50 – Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից կիրառած հարձակման մոդելների մասին

18։41 – Առաջնագծի կահավորման մասին

Մեկնաբանել