Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչներն այսուհետ կհանդիպեն Երևանում ու Անկարայում․ Չավուշօղլու

Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը Վիեննայում

Այս պահին Հայաստանի հետ համաձայնագրի նախագիծ չունենք: Մենք քննարկում ենք այն, թե ինչ քայլեր կարող ենք անել հարաբերությունների կարգավորման համար և քայլեր ենք անում․ հոկտեմբերի 14-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Կատարի իր պաշտոնակից Շեյխ Մոհամմադ բին Աբդուռահման ալ-Սանիի հետ հանդիպմանը:

Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ «այսուհետև հանդիպումները տեղի են ունենալու Թուրքիայում և Հայաստանում»:

«Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում անկեղծ ենք, և այդ բոլոր հարցերում առաջ ենք շարժվում Ադրբեջանի հետ միասին», – միտքն ամփոփել է Չավուշօղլուն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայից վերադարձի ճանապարհին խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ նշել է, որ «անձամբ Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված որևէ խոչընդոտ չի տեսնում»:

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել