Երկրաշարժի հետցնցումները զգացվեցին ՀՀ տարածքում. ԱԻՆ

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանի Թավրիզ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 9 բալանոց երկրաշարժը ևս զգացվել է ՀՀ տարածքում` առավելապես սահմանամերձ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, ուր 4.5 բալ ուժգնությամբ ցնցումներից վախեցած բնակիչները դուրս էին եկել տներից և երկար ժամանակ անցկացրել շինություններից որոշակի հեռավորության վրա:

Երկրաշարժի հետևանքով Իրանում մեծ ավերածություններ են տեղի ունեցել, զոհերի թիվը մոտեցել է 300-ի, վիրավորվել է ավելի քան 1300 մարդ:

Մեկնաբանել