Ազատ անկումն ընթացքի մեջ է. Արցախն այս շաբաթ

Անցած շաբաթավերջին Ստեփանակերտում ցույցեր էին: Առիթը հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած պրահյան հանդիպումներն էին, որտեղ Փաշինյանն ու Ալիևը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ցուցարարները հստակություն էին պահանջում նախագահ Արայիկ Հարությունյանից՝ ինչ է այս ամենը նշանակում: Հոկտեմբերի 9-ին պարզվեց, որ Հարությունյանը պատվիրակություն է կազմել ու գնացել Փաշինյանի մոտ, որ քննարկի ստեղծված վիճակը: