Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- հաղորդում է նա։

Թորոյանը տեղեկացմամբ՝ ներկայում իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանել