Մեր անցյալի խաղերն ու մեր ներկայի պատերազմը

Լուսինեի մանկությունից մինչ օրս նրա ընտանիքում շատ բան է փոխվել՝ տունը, բակը, մարդիկ, հարաբերությունները։ Լոռվա Գուգարք գյուղի տնակային թաղամասում ապրած մանկությունից միայն հուշեր են մնացել: 2013թ-ին նրանց փայտե տնակն այրվեց, այրվեցին նաև լուսանկարները: Վանաձորում՝ նոր տանը, փորձեցին կյանքը զրոյից սկսել: Փրկված հատուկենտ ընտանեկան լուսանկարները Լուսինեն հերթական անգամ թերթում է, երբ եղբոր ծառայությանը մի քանի ամիս է մնացել: Բարեկամների տներից հավաքում է բոլոր լուսանկարներն ու մեծ քրոջ՝ Աստղիկի հետ ճանապարհվում դեպի Սյունիք: Ութ ժամ ճանապարհն անցնում են, որ եղբոր՝ Վռամի հետ մի քանի ժամով կտրվեն ներկայից, մտքով դառնան դեպի Գուգարք, դեպի իրենց պապի սարերը, չկարդացած գրքերը, թղթի վրա գրված ու մոռացված հիշողությունները:

Այս վիդեո պատմությունն արտադրել է «Վիզուալ ինովացիոն ստուդիա» ՀԿ-ն։

Մեկնաբանել