Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 3 108 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
Դրական է եղել կատարված թեստերի 12,4 տոկոսը։
Նույն ժամանակահատվածում առողջացել է 791 մարդ, գրանցվել մահվան 6 դեպք։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 699 քաղաքացի։