Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ուելսին

Ի տարբերություն Հայաստանի ազգային հավաքականի, մինչև 21 տարեկանների հավաքականն ուրախացրեց մեր երկրպագուներին։ Կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի 3-րդ խմբի 7-րդ տուրի Ուելս – Հայաստան հանդիպումը։ Հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները պահպանելու համար մեր հավաքականին անհրաժեշտ էր ցուցադրել լավ արդյունք, ինչն էլ նրանք փայլուն կատարեցին։

Խաղի 7-րդ րոպեին 11-մետրանոցից միակ գնդակը խփեց Հովհաննես Համբարձումյանը։ Իսկ մինչ այդ Գագիկ Պողոսյանի դեմ խախտում թույլ տալու համար դաշտից հեռացվել էր Դևիդ Սթիվենսը։

Այս խաղից հետո մեր ընտրանին զբաղեցնում է 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և վերջին տուրից առաջ հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություն է պահպանում։

Մեկնաբանել