Նորոգումից հետո վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ուղեանցը այսուհետ տրանսպորտային միջոցների երթևեկության համար կլինի անվտանգ։
«Տրանսպորտային ուղեանցի վերաբացման նախնական ժամկետը հոկտեմբերի 25-ն էր, սակայն դեֆորմացիոն կարերի նորոգման, հատվածական ասֆալտապատումն ու գծանշումն արագացված կարգով կազմակերպելու շնորհիվ ուղեանցը հնարավոր եղավ վերաբացել ժամկետից շուտ»,- ասված է հաղորդագրությունում։