Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանական ուժերը կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- գրել է նա։

Թորոսյանի տեղեկացմամբ՝ ներկայում իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

«Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ: Այդպիսով, Ադրբեջանի ԶՈւ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»,- տեղեկացնում է ՊՆ խոսնակը։

Մեկնաբանել