475 սիրիացի է հատել Թուրքիայի սահմանը

Նախօրեին Թուրքիայի սահմանը հատել է 475 սիրիացի, հաղորդում է թուրքական Anadolu-ն:

Փախստականները Թուրքիա են անցել Հալեպի Ազազ շրջանից: Նրանցից 43-ը վիրավոր են եղել, որոնք հոսպիտալացվել են: Երկուսը մահացել են հիվանդանոցում:

Բացի այդ` Ազազ շրջանից թուրքական սահման է տեղափոխվել 86 վիրավոր, որոնցից 13-ը մահացել է հիվանդանոցում:

Anadolu-ի տվյալների համաձայն` օգոստոսի 14-ի դրությամբ սիրիացի փախստականների թիվը Թուրքիայում 60 հազ. էր:

Մեկնաբանել