Էդգար Ղազարյանը ծեծի է ենթարկվել

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր իր տան շքամուտքի մոտ ծեծի են ենթարկել։ Նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Ոստիկանության լրատվության վարչությունից ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը․ «Ժամը 11։45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը Եղբայրության փողոց 16/2 հասցեի մոտից մարմնական վնասվացքներով իրենց մոտ է տեղափոխվել Էդգար Ղ․-ն։ Մեկնել է օպերատիվ խումբ։ Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել է նախաքննական մարմին»։

Էրեբունի ԲԿ-ից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ Էդգար Ղազարյանը հետազոտվել և արդեն դուրս է գրվել։ Ստացած վնասվածքներից հետո նրա գլխի շրջանում կար է դրվել, բայց ոսկրատրավմատիկ որևէ խնդիր չի հայտնբերվել։

Մեկնաբանել