Գիշերը Ադրբեջանը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- տեղեկացնում է նա։

Ըստ Թորոսյանի՝ ներկայում իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է: