Արայիկ Հարությունյանը Արցախի կառավարությանը և խորհրդարանին ներկայացրել է երևանյան հանդիպումների մանրամասները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հոկտեմբերի 18-ին հանդիպումներ է ունեցել Արցախի կառավարության և խորհրդարանի անդամների հետ։

Հարությունյանը ներկայացրել է երևանյան հանդիպումների մանրամասները և պատասխանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ հարցերին, անդրադարձել դրանց ազդեցությանը Արցախի վրա։

«Նախագահը ներկայացրել է հանդիպումների մանրամասները և ԱՀ իշխանությունների մոտեցումներն Արցախի ապագայի վերաբերյալ: Նա կարևորել է ՀՀ հետ համակարգված աշխատանքը ինչպես ներքին խնդիրները հաղթահարելու, այնպես էլ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում։ Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել