Փոլ Կրեկորյանն ընտրվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել Փոլ Կրեկորյանը, հայտնում է «Զարթոնք մեդիա»-ն։ Նա այդ պաշտոնում ընտրվել է միաձայն:

Նշվում է, որ Փոլ Կրեկորյանն առաջին ամերիկահայն է, որն ընտրվել է այդ պաշտոնում:

Կրեկորյանը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ է ընտրվել 2009-ին։ Մինչ այդ նա Կալիֆորնիայի նահանգային ժողովի անդամ էր:

Մեկնաբանել