Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից հակաօդային միջոցներ և ԱԹՍ-ներ գնելու հնարավորությունը

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից հակաօդային պաշտպանության միջոցներ և անօդաչու թռչող սարքեր գնելու հնարավորությունը, հաղորդում է հնդկական The Print պարբերականը։ «Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության ֆոնին Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ հակաօդային պաշտպանության միջոցներից բացի, Հայաստանը դիտարկում է նաև անօդաչու թռչող սարքեր և այլ զինամթերք գնելու հնարավորությունը»,- գրում է կայքը։ The Print-ի աղբյուրները հայտնում են, որ Հայաստանը դիտարկում է հնդկական «Ակաշ» հակաօդային պաշտպանության միջոցներ, ինչպես նաև մասնավոր Tata Advanced Systems Limited և Solar Industries ընկերությունների կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր գնելու հնարավորությունը։ Կայքը հիշեցնում է, որ հոկտեմբերի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հնդկաստանի … Continue reading Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից հակաօդային միջոցներ և ԱԹՍ-ներ գնելու հնարավորությունը